Երբ Ռոզան եւ նրա հանգուցյալ ամուսինը` Սահակ Օրդուխանյանը մի քանի տասնամյակ առաջ եկան Նյու Ջերսիի Ռուտերֆորդ նահանգ, նրանք չգիտեին ինչ աշխատանք անել, չունեին ոչ որակավորում, ոչ լիցենզիա: Այդ ժամանակ նրանց կոշկագործ ընկերն առաջարկեց գնել կոշիկի վերանորգման արհեստանոց եւ նրանց բոլորին սովորեցրեց այն ամենն, ինչ գիտեր, գրում է «NorthJersey.com»-ը:

Դա 30 տարի առաջ էր, 1981թ-ին: Այդ պահից սկսած Ռոզան եւ Սահակը շարունակում էին իրենց բիզնեսը: Ռոզան նորոգում է ինչպես կանացի, այնպես էլ տղամարդու կոշիկներ. նա կարող է երեք կամ չորս անգամ ավելացնել կոշիկի  պիտանելիության ժամկետը:

Ռոզայի ամուսինը մահացել է երեք տարի առաջ, սակայն նա լի է վճռականությամբ` շարունակելու այն աշխատանքը, որն սկսել են համատեղ: