Մոլդովայի խորհրդարանն, այսօր` հուլիսի 12-ին, փոփոխություններ է կատարել քաղաքական կուսակցությունների մասին օրենքում, որի համաձայն, այսուհետ երկրում արգելվում է կուսակցությունների կողմից տոտալիտար քաղաքական ռեժիմների ատրիբուտների օգտագործումը, որի ներքո ենթադրվում է, մասնավորապես, մուրճ ու մանգաղի խորհրդանիշը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», օրինագիծը ստացել է իշխող լիբերալ դեմոկրատական կոալիցիայի 101 պատգամավորներից 53-ի աջակցությունը: Կոմկուսը, բնականաբար, դեմ է քվեարկել:

Բացի այդ, խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորները նույն նիստում որոշում են ընդունել «Մոլդովայի հանրապետությունում տոտալիտար կոմունիստական ռեժիմի պատմական եւ քաղաքա-իրավական գնահատականի մասին», որտեղ դատապարտել են այդ ռեժիմը «մարդկության դեմ գործած հանցագործությունների համար»:

Կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Վորոնինը այդ որոշումները գնահատել է որպես Կումուսը ընտրական դաշտից դուրս թողնելու փորձ: