Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը անձնական նպատակներով դիմել է Վլադիմիր Պուտինի շրջապատի բարձրաստիճան պաշտոնյաների ծառայությունների օգնությանը: Այս մասին նա հայտարարել է «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Երգչի խոսքով, ինքը չգիտի, թե հատկապես ինչ միջոցներով է իրեն օգնություն հատկացվել, սակայն նա դրա համար շնորհակալ է, գրում է NEWSru.com-ը:
Քսենյա Սոբչակին տված հարցազրույցում Կիրկորովը նշել է, որ իր համերգներին հրավիրում է շատ քաղաքական գործիչների եւ ազդեցիկ պաշտոնյաների, որովհետեւ շնորհակալ է նրանց օգնության համար: «Դրանք մարդիկ են, ովքեր իմ կյանքի որոշակի շրջանում որոշակի դրական դեր են խաղացել եւ որի համար ես շնորհակալ եմ նրանց: Ես, գուցե, կյանքիս մեջ մեկ անգամ եմ հանդիպել Դմիտրի Պեսկովին…»,-հայտարարել է Կիրկորովը:




























