Ճապոնիայում մոլեգնած տարերքի զոհերի թիվը հասել է 10-ի, եւս 20 մարդ համարվում են անհետ կորած:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը»` վկայակոչելով «Կիոդոն», շուրջ 50 հազար մարդ իշխանություններից տարհանման հրահանգ է ստացել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ճապոնիայի Կյուսյու կղզում հորդառատ անձրեւների, դրանցով պայմանավորված սողանքների հետեւանքով 4 մարդ է մահացել, եւս 18-ն անհետ կորել են:

Ինչպես հաղորդում է Utro.ru-ն, ավելի վաղ Կյուսյու կղզու Կումամոտո քաղաքի իշխանությունները 48 հազար բնակիչների տարհանելու հրահանգ էին տվել: Ճապոնիայի օդերեւութաբանական գլխավոր վարչությունը հայտարարել է, որ նման ուժգնության անձրեւներ կղզում նախկինում երբեք չեն եղել:

Ճապոնիայի վարչապետ Եսիհիկո Նոդան խորհրդարանում լսումների ժամանակ հայտարարել է, որ իր աշխատակազմում գործող ճգնաժամային շտաբը հետեւում է իրավիճակին եւ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ճապոնիայի օդերեւութաբանական գլխավոր վարչության տվյալներով, վերջին մեկ օրվա ընթացքում Կումամոտո քաղաքի շրջակայքում տեղումների քանակը հասել է 502 մմ-ի: