«Ժողովուրդը» գրում է, որ շարունակում է անհայտ մնալ ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գտնվելու վայրը: Նրա ընտանիքի անդամները վստահեցնում են, որ ոչ միայն չգիտեն, թե որտեղ է Բաբայանը, այլեւ, իրենց հավաստիացումներով, այս ընթացքում կապ չեն պահպանում նրա հետ:

«Այս ի՞նչ հարց է: Սամվելը Հայաստանում չէ, նրա հետ ոչ մի կապ չունեմ եւ չգիտեմ էլ՝ երբ կվերադառնա»,- մեր հետ հեռախոսազրույցում ասաց Ս. Բաբայանի կինը՝ Իրինա Բաբայանը:

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի առաջ Ս. Բաբայանը, բանկերում գրավ դնելով իր եւ ընկերներից մի քանիսի տները, անհետացել էր: Ենթադրվում է, որ նա գտնվում է Մոսկվայում: