ԲՀԿ առաջնորդը «քցել է» թիմի անդամ, հայտնի շինարար Վազգեն Պողոսյանին, որը ԲՀԿ համամասնական ցուցակի 34-րդ համարն էր զբաղեցնում: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը:
«Գագիկ Ծառուկյանը կանչել է նրան, ասել` Վազգեն ջան, դիմում գրի, հրաժարվի պատգամավորական մանդատից, որովհետեւ պատրաստվում եմ քեզ քաղաքաշինության նախարարի պորտֆելը տալ: Վերջինս գրել է եւ մնացել... «բորդյուրին»: Նրա շրջապատում ոչ մեկը չէր հավատում նման «տխուր» վերջաբանի. «Գոնե պատգամավոր դառնար Վազգենը, ախր շատ մեծ ջանքեր ու ռեսուրսներ էր ներդրել ԲՀԿ-ի համար»»,- գրում է «Իրատես de facto»-ն:



























