ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամայի նկատմամբ սպառնալիքները հանգեցրել են վաշինգթոնյան ոստիկանական վարչության ոստիկանի նկատմամբ հետաքննություն սկսելուն, իր էլեկտրանային տարբերակում հինգշաբթի երեկոյան հայտնել է The Washington Post-ը:

Թերթը հստակեցրել է, որ ԱՊ-ի մեղավորը ժամանակավորապես տեղափոխվել է վարչական աշխատանքի եւ ազտության մեջ է: Նա Սպիտակ տան եւ բարձրաստիճան հյուրերի համար հանդիսավոր ուղեկցող խմբի մոտոցիկլավարներից մեկն է: 

Նախորդ չորեքշաբթի այդ ոստիկանը ծառայակիցների շարքում, որոնք  քննարկում էին  ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ նրա ընտանիքի նկատմամբ  սպառնալիքները, նա իբր հայտարարել է, որ մտադիր է կրակել առաջին տիկնոջը:

Դրանից հետո նա իբր գործընկերներին ցույց է տվել հրազենի նկարը: Խոսակցությունը լսել է կողքով անցնող վարչության եւս մեկ աշխատակից, որը տեղեկացրել է ղեկավարությանը: Ինչպես հաստատել է  վաշինգթոնյան ոստիկանական վարչության  ներկայացուցիչ Գվենդոլին Քրամփը, ուսումնասիրվում է այն տեղեկությունը, թե մոտոցիկլավարը հանդես է եկել «անհիմն հայտարարություններով», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: