Մեկ շաբաթ է, ինչ Ռոբերտ Քոչարյանն ընտանիքով գտնվում է Հունաստանում:

Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը` հղում անելով լավատեղյակ աղբյուրներին:«Հիշեցնենք, որ նա այնտեղ շատ հաճախ է լինում եւ, որոշ գնահատումներով, լուրջ սեփականություն ունի: Դա է պատճառը, որ վերջինս, ինչպես նաեւ Բելլա Քոչարյանը չեն մասնակցել առաջին տիկնոջ մոր հուղարկավորությանը, որին, ի դեպ, մասնակցել է Գագիկ Ծառուկյանի տիկին Ջավահիր Ծառուկյանը: Վերջինս ներկա է եղել եւ հոգեհանգստի, եւ թաղման արարողություններին»,- գրում է «Հրապարակը»: