Ճապոնիայի հարավում ռեկորդային քանակությամբ տեղատարափ անձրեւների զոհ է դարձել արդեն 19 մարդ: Բացի այդ, ութ հոգի անհետ կորած են համարվում, հուլիսի 13-ին հաղորդում է NHK հեռուստաընկերությունը:
Կյուսյուում անձրեւը շարունակվում է նաեւ հուլիսի 13-ի առավոտյան, սակայն այն բավականին թուլացել է: Օդերեւութաբանները պնդում են, որ Ճապոնիայի հարավում նախկինի պես բարձր է սողանքների եւ հեղեղների վտանգը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ճապոնիայի Կյուսյու կղզում հուլիսի 12-ից տեղում են հորդառատ անձրեւների, դրանցով պայմանավորված գոյանում են սողանքներ։
Ճապոնիայի օդերեւութաբանական գլխավոր վարչությունը հայտարարել է, որ նման ուժգնության անձրեւներ կղզում նախկինում երբեք չեն եղել:
Ճապոնիայի վարչապետ Եսիհիկո Նոդան խորհրդարանում լսումների ժամանակ հայտարարել է, որ իր աշխատակազմում գործող ճգնաժամային շտաբը հետեւում է իրավիճակին եւ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը։
Ճապոնիայի օդերեւութաբանական գլխավոր վարչության տվյալներով, վերջին մեկ օրվա ընթացքում Կումամոտո քաղաքի շրջակայքում տեղումների քանակը հասել է 502 մմ-ի:


























