Ռուս աստղագետը կարծում է, որ ուրբաթը, որն այս անգամ հուլիսի 13-ին է, կարող է անհանգիստ օր լինել: «Աստղագիտության եւ թվաբանության տեսանկյունից այս ուրբաթը բարեհաջող չի լինի», - «Ինտերֆաքսին» է հայտնել Ռուսական աստղագիտական դպրոցի ղեկավար Ալեքսանդր Զարաեւը: Ըստ նրա` հուլիսի 11-ից հետո սկսվում են այսպես կոչված «սեւ լուսնի» օրերը, իսկ հուլիսի 19-ին նորալուսին է:
«Լուսնի վերջին փուլում պետք է ավելի ուշադիր լինել հին պարտքերիn եւ պարտականություններիn: 13-ին ոչ մի բան չպետք է խոստանալ, ավելի լավ է ավարտել գործերը, ստորագրել պայմանագրեր` դրանք մյուս շաբաթ չհետաձգելով»: Նա նաեւ նշել է, որ ուրբաթ օրը պետք է շատ ուշադիր լինել ճանապարհներին: Կարող են անկանխատեսելի բաներ տեղի ունենալ: Պետք չէ հապշտապ որոշումներ կայացնել:
Աշխարհի բազմաթիվ երկրներում սնահավատ մարդիկ վախենում են ուրբաթ օրվանից, երբ այն համընկնում է 13 թվին: Շատերը փորձում են այդ օրը ոչ մի կարեւոր բան չծրագրել: Ոմանք պնդում են, որ «ուրբաթ 13-ի » նկատմամբ վախը կապված է Տամպլիեր ասպետների ձերբակալության հետ, որը 1307 թվականի հուլիսի 13-ին` ուրբաթ օրը, իրականացրել էր ֆրանսիացի թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկը:




























