Ադրբեջանի արդարադատության նախարարության հիվանդանոցում հուլիսի 12-ին վախճանվել է Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահի տեղակալ Վագիֆ Աբդուլաեւը:
Ինչպես Turan-ին հայտնել է ԱԱԿ-ի Գերագույն մեջլիսի անդամ Նաթիգ Քերիմովը, մահացածի մարմինը տեղափոխվել է «Ազերսու» ընկերության հիվանդանոցի դիահերձարան` փորձաքննության համար: Աբդուլաեւը պատիժը կրում էր № 12 գաղութում եւ ուներ ասթմա եւ ուռուցքաբանական հիվանդություն: Նախկինում իրավապաշտպաններն իշխանություններին կոչ էին արել ազատել անբուժելի հիվանդ Աբդուլաեւին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կուսակցության առաջնորդ Մովսում Սամեդովը դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման, նրա տեղակալներ Վագիֆ Աբդուլաեւը եւ Ռուֆուլա Ախունձադեն` 11 եւ 11,5 տարվա: Ֆարամազ Աբասովն ստացել էր 11 տարի, իսկ Դայանաթ Սամեդովը եւ Ֆիդովսի Մամեդրզաեւը` 10 տարի:
Մի շարք ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպություններ Աբդուլաեւին քաղբանտարկյալ էին ճանաչել: Նա ընդգրկվել էր ՀԱՊԿ զեկուցող Քրիստոֆեր Շթրասերի քաղբանտարկկյալների ցուցակում:



























