Միջազգային վարկանշային Moody's գործակալությունը Իտալիայի ինքնիշխան պարտատոմսերի վարկանիշը նվազեցրել է երկու կետով` A3-ից Baa2, կանխատեսումը` բացասական: Այդ մասին հաղորդվում է գործակալության կայքում, գրում է gazeta.ru-ն:

Moody's-ը Իտալիայի վարկանիշը նվազեցնելու որոշումը  պայմանավորել է նրանով, որ երկիրը մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, տնտեսական էլ ավելի լուրջ խնդիրներ կունենա:

«Իտալիան, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ կորուստներր կունենա, քան հինգ ամիս առաջ վարկանիշն իջեցնելու ժամանակ էր», - ասվում է Moody's-ի կայքում:

Բացի այդ, գործակալությունը նշում է, որ Իտալիայի տնտեսության կարճաժամկետ կանխատեսումը վատացել է թույլ աճի, ինչպես նաեւ գործազրկության մեծացմամբ պայմանավորված: