Պամամշակութաբանական «Ուկրաինա. հայեր» նախագծում, որը հրատարակման պատրաստվող գիրք է, նորովի է ներկայացվելու Ուկրաինայի հայերի պատմամշակութային ժառանգությունը, Analitika.at.ua-ին հայտնել է պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի մշակույթի գործիչ Օլեգ Գաբրիելյանը:
Նախագծի հեղինակ Օլեգ Գաբրիելյանի խոսքով, գիրքն առանձնանում է նորարական մոտեցմամբ: Հայոց պատմությունն Ուկրաինայում ներկայացված է որպես ժողովրդի, նրա մշակույթի ճանապարհի մի մաս` ժամանակի ու տարածության մեջ:
«Կյանքն սփյուռքում դարձել է հայերի կենցաղի մի կարեւոր մասը: Բազմաքանակ հայ համայնքները շատ երկրներում ոչ միայն ապացուցել են իրենց կենսականությունը` կարողանալով պահպանել եւ բազմապատկել ազգային կենսակերպն ու մշակույթը, այլեւ ստեղծել սեփական մշակույթի նոր ֆենոմեններ»,-ասել է Օլեգ Գաբրիելյանը:




























