Բրիտանացի հոգեբանները հետազոտություն են անցկացրել եւ հանգել եզրակացության, որ շիկահերները ուրախ են, թեթեւամիտ եւ հեշտությամբ են ընդունում ազատ առաջարկները:
Թխահերների մեծամասնությունը, ըստ գիտնականների, կարիերիստներ են: Եւ, ի դեպ, հենց նրանք են մյուսներից ավելի հաճախ միլիոնատերերի կին դառնում: Կարմրահերներին բաժին է հասնում սեռական հարաբերությունների առյուծի բաժինը:
Կարելի է արդյոք լուրջ վերրաբերել նման հայտարարություններին: Անխոս, որոշ օրինաչափություններ առկա են հորմոնների եւ արտաքին տեսքի միջեւ, բայց դա բնավ չի նշանակում, թե բոլոր կարմրահերները սեքսուալ են, իսկ թխահերները` միլիոնատերերի կին: Եվ հայտնի չէ` ինչպես վարվել մազերը ներկող տիկնանց հետ: Բոլոր ժամանակների ու ժողովուրդների սեքս խորհրդանիշ Մերիլին Մոնրոն բնականից բաց շագանակագույն մազեր է ունեցել, բայց անկողնում (Եթե հավատանք սիրեկանների խոստովանություններին) սառն է եղել:
Այս իմաստով ճշմարտանման են թվում իտալացի հոգեբանների եզրակացությունները: Ինչ-որ կերպ նրանք պարզել են, որ եթե կինը կտրուկ փոխում է մազերի գույնը, նա պատրաստ է անձնական կյանքի փոփոխությունների, հաղորդում է MIGnews.com.ua-ը:




























