Մոսկվայի դպրոցականների կերակրման հանրային խորհուրդը անչափահասներին խորհուրդ է տալիս սննդի մեջ սուշի եւ ռոլլ չօգտագործել: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կազմակերպության ղեկավար Վալենտինա Իվանովան:

Ավելի վաղ Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշենկոն ռուսաստանցիներին խորհուրդ է տվել ստամոքսաղիքային տրակտի հետ զգույշ վարվել եւ չհրապուրվել ճապոնական խոհանոցի ուտեստներով:

«Սուշիներն ու ռոլլերը ես խորհուրդ կտամ 21 տարեկանից հետո»,- ասել է Իվանովան:

Նա նշել է, թե ճապոնական խոհանոցի որոշ բացադրիչներ արտերկրից ներկրելը տեւական ժամանակ է զբաղեցնում, ինչը կարող է նպաստել դրա որակի զգալի նվազեցման եւ անգամ հանգեցնի թունավորման: