Միկրոբլոգների Twitter ծառայությունը հավելված է ներկայացրել Nokia Series 40 բյուջետային մակնիշների հեռախոսների համար, հաղորդում է Twitter-ի առեւտրային բլոգը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Անվճար հավելվածը, Android եւ iOS պլատֆորմներին բնորոշ գործառույթներով, հասանելի է ծրագրերի Nokia Ovi Store առցանց խանութում:
Twitter-ի ներկայացուցիչների խոսքով`հավելվածի նպատակն է բջջային սարքերի որքան հնարավոր է շատ օգտագործողների համար հասանելի դարձնել ծառայությունը` չսահմանափակվելով սոսկ սմարթֆոններով:
Series 40 Nokia 7110 մակնիշը մշակվել է 1999թ.: Ընթացիկ տարվա հունվարին ֆիննական ընկերությունը հայտնել էր, որ այդ շարքից ընդամենը 1,5 մլրդ սարք է վաճառվել:
Nokia հեռախոսների համար հավելվածը ներկայացվել է iPhone սմարթֆոնների, ինչպես նաեւ Android պլատֆորմով սարքերի համար բջջային թարմացումների թողարկումից երկու օր անց:
Միկրոբլոգների Twitter ծառայության օգտագործողները կայքում օրական 400 միլիոնից ավելի հաղորդագրություն են տեղակայում: Twitter-ի լսարանն ամբողջ աշխարհում ավելի քան 200 միլիոն մարդ է:




























