Ադրբեջանական բանակում հերթական զինված միջադեպն է եղել` ողբերգական ելքով:
Ինչպես հաղորդում է ադրբեջանակն APA գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի ՊԲ Բաքվի զորամիավորման N զորամասում:
Ուսումնական հրաձգության ժամանակ Սահիլ Նագիեւի կողմից անվտանգության կանոնների չպահպանման հետեւանքով սպանվել է զինվոր Աքբեր Նասիրովը, իսկ Սուրեթ Մամեդովը վիրավորվել է: Վիրավորին տեղափոխել են հոսպիտալ:
Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է միջադեպի փաստը:



























