Ռեժիսոր Նիկիտա Միխալկովի կողմնակիցները գրանցել են «Հանուն մեր հայրենիքի» կուսակցությունը, գրում է «Իզվեստիա» թերթը:
«Որպես ծրագիր կուսակցությունը վերցրել է Նիկտա Միխալկովի լուսավորյալ պահպանողականության «Իրավունք եւ ճշմարտություն» մանիֆեստը»,- գրում է պարբերականը:
Կուսակցության քաղխորհրդի նախագահության անդամ Միխայիլ Ռիբակովը պարզաբանել է, թե ինչու է հենց Միխալկովը դարձել կառույցի առաջնորդը. «Նա զգում է Ռուսաստանը, ինչպես մենք, եւ վերաբերում պատմական իրադարձություններին այնպես, ինչպես` մենք: Նա 1917 թվականը երկրի ազգային ողբերգություն է համարում»:
Ռիբակովն ասել է, որ դեռ երկու տարի առաջ կուսակցությունում 45 հազար մարդ կար, իսկ այսօր կազմակերպությունը ակտիվորեն գրանցում է տարածքային կառույցները:
Նիկիտա Միխալկովն ինքը չի մեկնաբանել կուսակցության ստեղծման փաստը:



























