Ոլորտային բարդ բանակցությունները, որոնց պատճառով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկար ժամանակ տարաձայնություններ կային, ըստ էության, ավարտվել են Վլադիմիր Պուտինի Յալթա այցի ընթացքում: Բացի այդ, տասից ավելի կարեւոր փաստաթղթեր են ստորագրվել, հաղորդում է 1tv.ru-ն:
Երկու նախագահների բանակցությունների արդյունքը 12 փաստաթղթերից բաղկացած փաթեթի ստորագրումն է, այդ թվում` Ազովի եւ Սեւ ծովերում տարածքը սահմանազատելու մասին համաձայնագիրը: Այդ հաշվով վեճերը շարունակվում են երկար տարիներ:
«Սա Ազովի եւ Սեւ ծովերը կիսելու համաձայնագիր չէ, մենք առայժմ չենք կիսում սեւ ծովը, Ազովը եւս հանգիստ ենք թողնում: Խոսքը սահմանները վերջնական հստակեցնելու մասին է: Ուզում եմ նշել, որ մեր արտգործնախարարությունների միջեւ, մեր փորձագետների միջեւ սկզբունքային պայմանավորբվածություն է ձեռք բերվել այն մասին, թե ինչպես է դա անել ելնելով երկու պետությունների շահերից: Այսօրվա փաստաթղթի իմաստն այն է, որ մեր գործընկերներին ադ աշխատանքը տրամաբանական ավարտին հասցնելու համապատասխան համաձայնագիր ստորագրելու տրամադրի», - ասել է Վլադիմիր Պուտինը:
«Մենք պայմանավորվել ենք ակտիվացնել բանակցային գործընթացը`Ազովի եւ Սեւ ծովերում սահմանազատումն ավարտին հասցնելու նպատակով: ,Այդ հարցի լուծումը անհրաժեշտ պայմաններ կստեղծի նշված տարածքներում երկու երկրների տնտեսական համագործակցության համար», -ընդգծել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:



























