Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, հուլիսի 12-ին, այցելել է Վրաստանի նորանշանակ վարչապետ Իվանե Մերաբիշվիլիին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող մի շարք հրատապ եւ կարեւոր, այդ թվում` երկկողմ տնտեսական համագործակցությանը, մշակութային շփումների ակտիվացմանը, Վրաստանի հայ համայնքին եւ Հայ եկեղեցու Վիրահայոց թեմին վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպումն անցել է ջերմ եւ փոխըմբռնման մթնոլորտում: Ձեռք է բերվել լուծում պահանջող հարցերի շուրջ սերտ համագործակցության եւ դրա եղանակների վերաբերյալ պայմանավորվածություն: