Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` հուլիսի 13-ին, ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրել են Բաքվում եւ Ստեփանակերտում կայացած հանդիպումների արդյունքները:

Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել առաջիկայում նախատեսվող հանդիպումների ժամանակացույցին:

NEWS.am-ը հայտնել էր, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Բաքում, ապա հատել են շփման գիծն ու ժամանել Ստեփանակերտ, իսկ արյսօր արդեն՝ Երեւան: