Բարձրաշխարհիկ աստղն ուկրաինական հեռուստատեսությամբ ցուցադրվող իր նոր շոուում ծաղրել է կենդանիներին: «Fashion արձակուրդներ» անվանումով նոր ռեալիթի-շոուի նկարահանման ժամանակ, որի ստեղծման գաղափարը հենց հայտնի արտիստինն է եղել, նա որոշել է կովին եւ այծին իբրեւ զարդարանք օգտագործել:
Ընդ որում, դրանով չի սահմանափակվել. ստեղծագործական ոգով տարված`Զվերեւը կենդանիներին վառ վարդագույն ներկով ներկելու ցուցում է տվել, ինչը կարող է վատ անդրադառնալ կաթնասունների առողջության վրա:
Սակայն հանդիսատեսների թվում եղել են կենդանիների իրավունքների պաշտպաններ, ովքեր շատ վատ են ընդունել աստղի այս արարքը:
«Ես ծայրաստիճան վրդովված եմ: Պատասխանատվության պետք է ենթարկվեն այս ապուշությանը մասնակցած բոլոր անձինք: Սա կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք է` ապացուցված տեսագրությամբ: Ես ինքս շուն ունեմ, բազմիցս առաջարկներ եմ ստացել նրան նմանատիպ աշխատանքների համար տրամադրելու, բայց ես հասկանում էի, թե որքան վտանգավոր է դա եւ միշտ առանց մտածելու մերժում էի,- Life News-ին իր զգացմունքներն է հայտնել կենդանիների պաշտպանության «Բիմ» կազմակերպության տնօրեն Դարյա Տարասովան: Իրավիճակին պետք է խառնվի ոստիկանությունը: Նրանք պետք է անասնաբույժներ հրավիրեն` հոդվածի խախտման հայտնաբերման համար », - Life News-ին պատմել է Կենդանիների իրավունքների պաշտպանության «Վիտա» կազմակերպության տնօրեն Իրինա Նովոժիլովան:




























