Հանրահայտ հանցագործ զույգ եւ սիրահարներ Բոնիի եւ Քլայդի մոտ հետմահու հայտնաբերված երկու ատրճանակներն աճուրդի կդրվեն, որը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին , հաղորդում է lifenews.ru-ն:
Աշխարհում գող եւ մարդասպան ամենահայտնի զույգի` սիրահարներ Բոնիի Փարքերի եւ Քլայդ Բարոուի ատրճանակները ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգի աճուրդի տան լոտն են դարձել:
38 տրամաչափի ատրճանակը, որը Բոննին կապում էր ազդրին եւ 45 տրամաչափի ատրճանակը, որը Քլայդը կրում էր գոտկատեղին, գտնվել էին ոստիկանների կողմից` 1934թ. վերջիններիս կազմակերպած թակարդի ընթացքում փոխհրաձգությունից հետո: Ըստ աճուրդի կազմակերպիչների` ատրճանակներից յուրաքանչյուրը կարող է վաճառվել 200 000 դոլարով:




























