Հալեպում հուլիսի 13-ին զինված անձինք հարձակում են գործել հայի վրա, ով անցնում էր մեքենայով:
Հարձակվողները նրան հանել են մեքենայից, ծեծել են` ուղեկցելով անպարկեշտ արտահայտություններով, եւ նետել են ճանապարհի կեսին: Հարձակվողները թաքնվել են դեպքի վայրից, առեւանգելով տուժածի մեքենան: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հաստատել է տեղեկատվությունը:
Նրանց խոսքով, տուժածի առողջական վիճակը գնահատվում է նորմալ, նրան հիվանդանոց չեն տեղափոխել, սակայն ծեծի հետեւանքով ցավեր ունի: Հյուպատոսությունը դեռ չի հայտնել տուժածի անունը:
Նշենք, որ Սիրիայում մոտ 60 հազար հայեր են ապրում, որոնցից 2 հազարը դիմել են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար:



























