Ավելի քան մի քանի տարի առաջ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նախաձեռնությամբ, Պիքֆայայի Վանքի մեջ տեղի է ունեցել  աեւմտահայերենի ներկա կացությանը նվիրված համասփյուռքյան համագումարը:

Անդրադառնալով արեւմտահայերենի դիմագրաված լուրջ դժվարություններին, համագումարն առաջարկել է, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը նախաձեռնի արեւմտահայերենի պաշտպանության Հանձնաժողով կազմել կամ կաճառի ստեղծել:

Անցնող ամիսների ընթացքում, կաթողիկոսն այս ուղղությամբ խորհրդակցություններ է ունեցել համայնքապետերի, ինչպես նաեւ մշակութային ու կրթական կառույցների ու հայագետների հետ, որպեսզի իմանա նրանց տեսակետն այս կապակցությամբ:

Կատարված խորհդակցություններուն լույսի ներքո նշանակվել է շուրջ 25 անդամներից բաղկացած Հանձնաժողով` համասփյուռքյան տարողությամբ: Հանձնաժողովի Լիբանանի անդամները հուլիսի 12-ի առավոտյան` Արամ Ա-ի նախագահությամբ անցկացրել են իրենց անդրանիկ նիստը, ուր կաթողիկոսը ներկայացրել է Հանձնաժողովի անդամների ամբողջական ցանկը, Հանձնաժողովի գործունեության իր պատկերացումը եւ ուղեցույցը: Հիշյալ ուղեցույցը պիտի ուղարկվի Հանձնաժողովի բոլոր անդամներին եւ նրանց տեսակետն իմանալուց հետո, առաջիկա մեկ ամսում պիտի հրապարակվի ուղեցույցը, Հանձնաժողովի անդամների անունները եւ առաջիկա ծրագրերը: