Հուլիսի 11-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է դիմել Շիրակ գյուղի բնակիչ, 45-ամյա Արթուր Գ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, գյուղին պատկանող հանդից «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենայով գողացել են իրեն պատկանող ցլիկը` պատճառելով 400 հազար դրամի վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հուլիսի 12-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության ծառայողների  ձեռնարկած  միջոցառումների շնորհիվ, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի վարչական տարածքից ոստիկանության Բաղրամյանի բաժին, այնուհետեւ` Ախուրյանի բաժին բերման են ենթարկվել նախկինում դատված, 48-ամյա Մարգար Ղ.-ն եւ նախկինում դատված, 57-ամյա Վլադիմիր Հ.-ն, որոնք խոստովանական ցուցմունք են տվել, որ հուլիսի 11-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վլադիմիր Հ.-ի վարած «ՌԱՖ-2203»  մակնիշի ավտոմեքենայով հանդից գողացել են Արթուր Գ.-ի ցլիկը:

Գողոնը հայտնաբերված է:

Մարգար Ղ.-ն  եւ Վլադիմիր Հ.-ն ձերբակալված են: