Հուլիսի 12-ին Հայաստանի ԱԻՆ Արարատի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունից գրությամբ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունք են ստացվել Գետափնյա գյուղի գյուղապետարանում տեղի ունեցած հրդեհի դեպքի առթիվ նախապատրաստված նյութեր, ըստ որոնց՝ հրդեհի հետեւանքով այրվել է համայնքի ղեկավարի աշխատասենյակի 3 աթոռը, շերտավարագույրները, վնասվել է 60 ք.մ. մակերեսով կախովի առաստաղը, քանդվել է համայնքի ղեկավարի աշխատասենյակը գրադարանից բաժանող միջնապատը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նյութական վնասը կազմում է 1 մլն 25 հազար դրամ: Հրդեհի առաջացման պատճառը եւ հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:


























