Հերթական անգամ Հնդկաստանը «Ագնի-1» բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում է իրականացրել: Հրթիռը կարող է ատոմային մարտագլխիկ տեղափոխել, հաղորդում է ԻԱՏՌ-ՏԱՍՍ-ը:

Հրթիռի մեկնարկը կայացել է առավոտյան ժամը 10:10-ին Բենգալյան ծոցի Ուիլեր կղզուց: Զինվորականների խոսքով, 700 կմ հեռահարությամբ հրթիռը գտնվում է հնդկական բանակի սպառազինության մեջ:

«Ագնի-1» հրթիռը 12-մետրանոց բալիստիկ հրթիռ է, որը կարող է արձակվել շարժական հարթակներից եւ մինչեւ մեկ տոննա քաշով մարտագլխիկ տեղափոխել: