Հուլիսի 12-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 28-ամյա մի բնակչի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա ս/թ փետրվարին ապօրինի մուտք էր գործել Դիլիջան քաղաքի  Մ. Գորկու փողոցում գտնվող ամառանոցային տնակ եւ գողացել  սառնարանի շարժիչ եւ 2 ձայնարկիչ, իսկ հարեւանությամբ գտնվող արհեստանոցի պատի անցքից մուտք գործելով` գողացել է թուջե բաք, պղնձյա կաթսաներ, ալյումինե թիթեղ, ալյումինե մալուխ  եւ հաստոցի  շարժիչներ` պատճառելով 150 հազար դրամի նյութական վնաս:

Կատարվում է հետաքննություն: