Հարավային Աֆրիկայում գնացքի եւ բեռնատարի բախման հետեւանքով զոհվել է առնվազն 30 մարդ, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով տեղական լրատվամիջոցները: Նախնական տվյալներով, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել, սակայն տուժածների հստակ թիվը դեռ հայտնի չէ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:

Աղետը տեղի է ունեցել Նելսպրուտ քաղաքից արեւելք` երկրի հյուսիս-արեւելքում: Ենթադրաբար, 50 մարդու տեղափոխող բեռնատարի վարորդը չի նկատել գնացքը եւ դուրս է եկել երկաթգծի վրա: Բախումից հետո գնացքը բեռնատարին մի քանի կմ քարշ է տվել: