Տեսադիտման համակարգը արձանագրել է Մոսկվայի հարավ-արեւելքում հուլիսի 11-ի երեկոյան քաղաքացիական հագուստով ոստիկանների եւ հարավցիների ծեծկռտուքի մի մասը: Պարզվում է, որ իրադարձությունները զարգացել են ոչ այնպես, ինչպես նկարագրել են լրատվամիջոցներն ու պաշտոնական հաղորդագրությունները: Ավելի վաղ նշվում էր, թե ներգաղթյալների ամբոխը հարձակվել է իրավապահների վրա` արված դիտողության համար:

«Տեսագրության մեջ երեւում է, որ առաջին րոպեներին ոստիկաններին հաջողվում է գերազանցություն ստանալ, նրանք հետ են մղում հարձակվողներին, սակայն հետո մոտենում է սեւ Range Rover Sport մակնիշի մեքենա, որի վարորդը փոխում է իրերի դրությունը»: 33-ամյա չեչեն Արկադի Ումաեւը մեքենայից վերցրել է ատրճանակն ու օդ է կրակել: Հարավցիները կրկին հարձակվել են, սակայն րոպեներ անց ցրվել են, ոչ ոք չի փախել: Կռվին ամեն կողմից մոտ 20 մարդ է մասնակցել: