Մեքսիկայի սահմանին երկու անբնական երկար եւ ամրացված ստորգետնյա թունելներ են հայտնաբերվել: Ենթադրվում է, որ դրանք նախատեսված են մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ թմրանյութ տեղափոխելու համար: Նրանցից մեկի շինարարությունը գնահատել են 1,5 մլն դոլար, հաղորդում է Korrespondent.net-ը:
Թունելները լավ լուսավորված են, հագեցած օդափոխման համակարգերով: Թմրանյութերի դեմ պայքարի ամերիկյան վարչության ներկայացուցիչը հաղորդել է, որ շարքային մաքսանենգի ուժերից վեր կլիներ նման թունելների կառուցումը:
Մեքսիկացի զինվորականների կողմից չորեքշաբթի հայտնաբերված թունելը կիսաշեն է, այն սկսվում է մեքսիկական Տիխուանա քաղաքի պահեստներից մեկում գտնվող լվացարանի տակից: Երկրորդ թունելը մեքսիկական Սան Լուիս Ռիո Կոլորադո քաղաքից տանում է Ամերիկյան Արիզոնա նահանգի Սան Լուիս քաղաք: Թունելի ելքը, ըստ ոստիկանների, «աննշան շինության» պահասենյակից է:
Ստորգետնյա ուղին գտնվում է 16 մ խորությունում եւ ներսից կոկիկ կերպով պատված է նրբատախտակներով: Գերատեսչության մասնագետների կարծիքով այդ թունելի կառուցումը 1,5 մլն դոլար է արժեցել: Գործի առթիվ ձերբակալվել են երեք կասկածյալներ:
1990թ.-ից ի վեր երկու երկրների միջեւ 150-ից ավելի թունելներ են հայտնաբերվել:


























