Հայաստանից արտահանումը դիվերսիֆիկացված չէ, հուլիսի 13-ին լրագրողներին նման կարծիք է հայտնել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը: Հայաստանից արտահանման կառուցվածքը մի քանի տարում գործնականորեն չի փոխվել. 25 անուն ապրանքները կազմում են արտահանման նոմենկլատուրայի 80 տոկոսը:
Փոքր ձեռնարկությունները կառավարության աջակցությունը չեն ստանում, մասնավորապես արտահանման վարկերի տեսքով:
«Հիշեք, թե մեր ձեռնարկություններից քանիսն էին մանր եւ միջին: Հենց նրանց էլ պետք է աջակցությունը, նրանք հաճախ ի վիճակի չեն թղթաբանությամբ զբաղվել», – նշել է Մակարյանը:
Հայաստանի հիմնական արտահանման ապրանքներն են պղնձե խտանյութը եւ անմշակ պղինձը, ալյումինե փայլաթիթեղը, կոնյակը, ֆեռոմոլիբդենը եւ մոլիբդենը, սեւ մետաղների մնացորդը, թարմ եւ պահածոյացված մրգերը եւ բանջարեղենը:



























