«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Facebook սոցիալական ցանցում` Beeline
«Ամառային այս թեժ օրերին մենք առաջարկում ենք Beeline Armenia էջի երկրպագուներին կիսվել իրենց վառ եւ դրական տպավորություններով: Մեր կողմից առաջարկվող շահավետ սակագնային փաթեթների եւ ժամանակակից թվային տեխնոլոգիաների շնորհիվ մեր օգտատերերը կարող են հետեւել նորություններին եւ մասնակցել ֆեյսբուքյան այս ֆոտոմրցույթին, անկախ գտնվելու վայրից` լինի դա տանը, ծովում, լեռներում թե սրճարանում: Համոզված եմ, որ յուրաքանչյուրի մոտ կգտնվի հետաքրքիր մի լուսանկար, որը նա կցանկանա կիսել իր ընկերների հետ եւ կմասնակցի այս մրցույթին` ստանալով հնարավորություն շահելու արժեքավոր նվերներ» – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ամռան հետ կապված լուսանակար մինչեւ հուլիսի 24-ը ժամը 17:00 ներառյալ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Մրցույթի պայմաններին համապատասխանող լուսանկարները մեկ ամբողջական ալբոմով հուլիս 24-ին մինչեւ 19:00 կհրապարակվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի Beeline
Մրցույթում կհաղթի երկու լուսանկար. առաջին հաղթող լուսանկարը համարվում է այն լուսանկարը, որը կհավաքի առավելագույն թվով Like, իսկ երկրորդը կընտրի հանձնաժողովը:
Մրցույթի պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ հետեւալ հղումով` facebook.



























