ԱՄՆ Լուիզիանա նահանգի Փենինգթոն կենտրոնի կենսաբժիշկները նիհարողներին խորհուրդ են տվել ձու ուտել, քանի որ այն բարձրորակ սպիտակուցներ է պարունակում եւ թույլէ տալիս ավելի երկար մնալ առանց սնվելու:
Իրենց տեսությունը հաստատելու համար գիտնականները փորձեր են կատարել: Նրանք հրավիրել են 20 կամավորների, որոնք տառապում էին ճարպակալումից: Նրանց բաժանել են երկու խմբի, մի խումբը նախաճաշին հացահատկային ուտելիքներ է կերել, մյուսը` ձու: Արդեն մի քանի ժամ անց երկրորդ խմբում ընդգրկվածները ավելի քիչ քաղցած են եղել, քան առաջին խումբը:




























