Աֆղանստանի արեւելքում գտնվող Լագման նահանգում սպանվել է բարձրաստիճան կին պաշտոնյա Հանիֆա Սաֆին: Նա զբաղեցնում էր Կանանց հարցերի նախարարության տարածաշրջանային բաժանմունքի ղեկավարի պաշտոնը, հաղորդում է BBC-ն:

Կինն ու նրա ամուսինը մահացել են մեքենային ամրացված ռումբի պայթյունից: Սաֆին կանանց իրավունքների հայտնի պաշտպան էր:

Լրագրողները նշում են, որ նա հաճախ էր հասարակության առաջ հայտնվում ամուսնու հետ, առանց գլուխը ծածկելու, ինչը պահպանողականների կարծիքով, իսլամի կանոնների խախտում է:

Աֆղանստանում պետական ծառայողները հաճախ են զոհ գնում գրոհայինների հարձակումներին, սակայն նախկինում կանայք վազվադեպ էին տուժում նման հարձակումների ժամանակ: