Եկատերինբուրգցի ռեժիսոր Վասիլի Սիգարեւը, ում «Ապրել» դրաման «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի «Խաղարկային կինո» անվանակարգի ֆավորիտներից է, ներքին հակամարտություն է ապրում, որը, թերեւս, կարող է հավերժ տեւել:
«Եթե ես ինքս իմ հետ ներդաշնակության մեջ ապրեի, մենք այստեղ նստած չէինք լինի»,- խոստովանել է ռեժիսորը Երեւանում հուլիսի 13-ին կայացած ասուլիսում:
«Ապրել» զգացմունքային, ծանր ֆիլմը` հարազատների կորստյան մասին, կարող է հակասական գնահատականներ հարուցել եւ երկակի արձագանքի արժանանալ, կարում է հեղինակը: «Ինձ համար կարեւոր էր հասկանալ` ինչպես ապրել դրանից հետո»,- նշել է ռեժիսորը` հավելելով, որ ֆիլմ նկարելով հարցի պատասխանն այդպես էլ չի գտել:
Կանացի գլխավոր դերը կատարել է ռեժիսորի կինը` դերասանուհի Յանա Տրոյանովան: Նա նշել է, թե դերը ծանր է եղել եւ մասամբ արտացոլում է իր ու Սիգարեւի հարաբերությունների պատմությունը:
Սիգարեւը նշել է, թե շատ է գրում կանանց մասին: «Ինքս էլ չգիտեմ` ինչու: Միգուցե դրա մեջ սեփական շահադիտական ձգտումներս կան: Ռուսաստանում քիչ են լավ տղամարդ դերասանները, իսկ կանայք ավելի շատ են»,- ասել է ռեժիսորը:
«Ապրել» ֆիլմում Սիգարեւը հետազոտում է մտերիմ մարդու մահը վերապրած մարդկանց վիճակը: Երեք պատմություններ զարգանում են զուգահեռաբար` աբստրակտը գավառական քաղաքում:




























