Ելիսեյան պալատի կայքը գրոհած հաքերները, հավանաբար, եղել են ոչ թե չինացիներ կամ ռուսներ, այլ թուրքեր են, հաղորդում է «Atlantico» կայքը:

Կիբերգրոհները խոշոր են եղել, նրանցից վերջինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընտրության եւ նրա երդմնակալության շրջանում էր` կառավարական ծառայություններին ստիպելով երեք օր ծախսել` Ելիսեյան պալատի  տեղեկատվական համակարգը վերականգնելու համար:

Դեռեւս հնարավոր չէ պարզել` արդյոք հաքերները թուրք ազգայնական խմբավորումներից են, թե կապ ունեն թուրքական հատուկ ծառայությունների կամ կառավարական մարմինների հետ:

Թուրք հաքերները  ֆրանսիական կայքերը գրոհել էին նաեւ ձմռանը`  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման շրջանում: