Ֆրանսիայի Սոնի եւ Լուարի դեպարտամենտում գտնվող Շալոն սյուր Սոնում Հայաստանից մի ընտաիքի անցած ուրբաթ վտարել էին բնակարանից` կապված  սոցիալական շտապ օգնության  «115» ծառայության  հետ: Ընտանիքը հայտնվել է փողոցում, հայտնում է  «Le Journal de Saône et Loire»:

Ուրբաթ օրվանից  «Կրթությունն առանց սահմանների» (RESF)  ցանցը կարողացել է ֆինանսավորել  ընտանիքի տեղավորումը մեկ այլ բնակարանում, սակայն դա չէր կարող շարունակվել:   «Մենք հրաժարվում ենք մեզ վրա վերցնել այդ իրավիճակի պատասխանատվությունը հետայսու, մենք հրաժարվում ենք պրեֆեկտի  պահուստային անիվը լինելուց, – բացատրել է  RESF անդամ Ֆրանսուա Պորտֆեն:- Պրեֆեկտը պատասխան է տալիս  մարդկանց իրավունքների պաշտպանության համար, իսկ երկու երեխաներով ընտանիքին վտարել բնակարանից փողոց` դա որոշ չափով  երեխաների իրավունքների մասին միջազգային կոնվենցիայի խախտում է:  Դա նաև կացարան ունենալու  իրավունքի խախտում է, իսկ քանի որ նրանք հայեր են, նման գործերի վերանայման գործընթացը արագացվում է, և մենք չենք կարող  հանգիստ պատրաստվել  պաշտպանության այս հանգամանքներում»:Այս երիտասարդ զույգի և նրանց երկու և երեք տարեկան երեխաների համար  կացարան հատկացնելու առումով առայժմ լուծում չի գտնվել:  Առայժմ նրանք մնում են  Կարմիր Խաչի շենքի նախասրահում  Կլոդել Բեռնանոս շրջանում:  RESF կոչ է անում  բոլորին գալ և օգնել նրանց, օրինակ,  կերակուր բերելով: «Մենք լքել ենք Հայաստանը, քանի որ շատ ուժեղ էր ճնշումը,- ասում է ընտանիքի հայրը: - Իսկ այստեղ մենք մեծ սթրեսի ենք ենթարկվում: Դա շատ ծանր է»: