Հուլիսի 13-ին ժամը 12.27-ին ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան Քարե լճից դեպի հարավային գագաթ ընկած հատվածում կայծակնահարված մարդ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Արագած լեռան գագաթին կայծակի հարվածի հետեւանքով մահացել է «Արմենիա Թրավել» ընկերության աշխատակից, 55-ամյա Արմենակ Միքայելյանը:

Փրկարարներն անանցանելի ճանապահներով իջեցրել եւ ոստիկանության աշխատակիցներին հանձնել են Միքայելյանի դին: