ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը հաստատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ հաջորդ շաբաթ այցելելու է Մոսկվա, հաղորդում է «Էխո Մոսկվին»:

Ինչպես հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Ալեքսանդր Պանկինը, Քոֆի Անանը Մոսկվա է ժամանելու, որ շփվի Ռուսաստանի ղեկավարության հետ:

Ռուսաստանը բազմիցս աջակցություն է հայտնել Անանի ծրագրին, որը ենթադրում է  հրադադարի հաստատում իշխանությունների եւ զինված ընդդիմության կողմից եւ քաղաքական երկխոսություն: Ժնեւում հունիսի 30-ին ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների արտգործնախարարները արտահայտվել են Սիրիայում անցումային կառավարություն ձեւավորելու օգտին: