Իրանական բանակի գլխավոր շտաբի պետ Սեյեդ Հասան Ֆիրուզաբադին դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` խորհուրդ տալով պաշտոնանկ անել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որի քաղաքականությունը չափազանց թշնամական է, հաղորդում են իրանական լրատվամիջոցները:

Նա նաեւ խորհուրդ է տվել ԱՄՆ-ին վերանայել արտաքին քաղաքականությունը, հատկապես Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի նկատմամբ:

Մեկնաբանելով իրավիճակը Սիրիայում` նա նշել է, որ «սիրիական ժողովուրդը պատրաստ է պաշտպանել իր անկախությունը եւ դիմադրություն ցույց տալ  սիոնիստական զավթիչներին»:

Շտաբի պետը պնդել է, որ Հորդանանի եւ Թուրքիայի իշխանությունները փակեն  ահաբեկչիների համար իրենց սահմանը:

Ֆիրուիզաբադին մահմեդական մյուս երկրներին խորհուրդ է տվել հանդես չգալ  հօգուտ զինված ահաբեկչական խմբավորումների  եւ  աջակցել ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի խաղաղ ծրագրին: