Իսրայելի հնագույն Արսուֆ քաղաքում գտնվել է խոշորագույն ոսկյա թաքստոցը` լX-XI դարերի դրամներով լցված կերամիկական ամանը: 108 դրամներ 400 գրամ ընդհանուր քաշով ենթադրաբար, պատկանելիս են եղել խաչակիրներին, որոնք երկու անգամ գրավել են նշված քաղաքը:

Եզակի գանձը հայտնաբերել է Թել-Ավիվի համալսարանի ուսանող Մաթի Յոխանանհոֆը Արսուֆ ամրոցի սենյակներից մեկում: Դրամներով լցված կերամիկական ամանը վերեւից լցված է եղել ավազով եւ պաշտպանված քարե սալիկով:

Ենթադրվում է, որ ոսկին պահվել է խաչակիրներին պատկանող ամրացված շինության գոյության վերջին օրերին:

Դրամները խաչակիրները օգտագործել են XIII դարում, սակայն հնագետները պնդում են, որ նրանք շրջանառության մեջ են դրվել Եգիպտոսի տարածքում 200 տարի առաջ մինչ այն պահը, երբ նրանք հայտնվել են ամրոցում: Որոշ դրամների վրա կա նույնիսկ տեղեկութուն նրանց թողարկման տեղի եւ ժամանակի մասին:

Հետազոտողները գտել են , որ դրամները թողարկվել են Ֆատեմյանների պետության տարածքում X-XI դարերում, հայտնում են Vesti.Ru: Գանձի նախնական արժեքը կազմում է 100 հազար դոլար:

Արսուֆը հիմնադրվել է մ.թ.ա. VI-V դարերում փյունիկիացիների կողմից: Այնուհետեւ քաղաքը զավթել են հույները եւ հռոմեացիները:

Նրանք այն կոչում էին Ապոլոնիա: Մեր թվարկության 640 թվականից Արսուֆը պատկանել է մահմեդականներին:

Խաչակրած արշավանքների դարաշրջանում քաղաքը երկու անգամ գրավվել է խաչակիրների կողմից: Նրանք էլ Արսուֆը դարձրել են ամուր բերդ: Քաղաքի վերջին ղեկավարները թողել են այն 1265 թ. մամլուք սուլթան Բեյբարս I քառասունօրյա պաշարումից հետո: