Պապուա Նոր Գվինեայի ոստիկանությունը կալանավորել է կանիբալիզմի կուռքի 29 հետեւորդների` սպանության մեղադրանքով, հաղորդում է BBC-ն:

Կասկածյալները կերել են 7 մարդու եւ փաստացի ձախողել Մադանգ քաղաքում հուլիսի սկզբին նախատեսված տեղական ընտրությունները: Տեղի շատ բնակիչներ, իմանալով իրենց հայրենակիցների անհետացման մասին, որոշել են մնալ տանը եւ չգնալ քվեարկության:

Կալանավորավծները պնդում են, որ սպանել են «կախարդների», որոնք վտանգ էին ներկայացնում Մադանգի բնակիչների համար: Մարդակներներն իրենց հեքիմ են համարում:

Նրանք զբաղվել են ժողովրդական բժշկությամբ, տեղի բնակիչներից գումար վերցնելով կամ որպես վճար ընդունելով սեքսը:

Կալանավորվածները խոստովանել են, որ զոհերի ուղեղներն իրենք կերել են, իսկ առնանդամից ապուր պատրաստել:

«Նրանք չեն համարում, որ ինչ-որ վատ բան են արել եւ խոստովանում են կատարվածը»,-լրագրողներին ասել են ոստիկանները:

Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը խոստանում է պատասխանատվության ենթարկել մոտ 100 մարդու: Ըստ ոստիկանության տվյալների, նահանգում բնակվում է 700-1000 կանիբալիստ: