Հայաստանի Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտ հուլիսի 14-ի գիշերը վթար է տեղի ունեցել, կան տուժածներ: Ինչպես NEWS.am-ին հաղորդեցին Հայաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, դեռեւս չպարզված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 13 OO 214 պ/հ-ի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ մեքենայի ուղեւորներ, 1965 թ. ծնված Արմեն, 1995 թ. ծնված Մնացական եւ 2006 թ. ծնված Դանիել Արփինյաններին շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Գորիսի հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1959 թ. ծնված Գագիկ Հովհաննիսյանին, ուղեւորներ` նույն գյուղի բնակիչներ, 1964 թ. ծնված Աննա եւ 1993 թ. ծնված Պերճուհի Արփինյաններին, որոնք նույնպես տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթեւեկելի մաս:


























