Հայաստանի ՀՀՇ կուսակցության ներկայացուցիչները կմասնակցեն «Աջակցություն Կովկասում ազատությանը, խաղաղությանն ու բարգավաճմանը» խորագրով համաժողովին,  որը հուլիսի  13-15-ն անցկացվում է Թբիլիսիում` Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի կողմից:

Միջացառմանը մասնակցում են քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ. Ադրբեջանից մասնակցելու են «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչները, Վրաստանը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը:

Մասնակիցները կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասի երկրներում,  եվրոպական կառույցներին տարածաշրջանի ինտեգրման հնարավորությունները: Բացի այդ, կշոշափվեն ժողովրդավարական բարեփոխումներին եւ ընտրություններին, համակարտությանների կարգավորմանը, առաջին հերթին` ղարաբաղյան,  իրավունքների ապահովմանը վերաբերող եւ այլ հարցեր: