Հուլիսի 13-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի սկզբնամասում «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է խոտանված «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հայաստանի ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հուլիսի 13-ին, ժամը 04.00-ին, Եղվարդի խճուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 13-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիր-Էջմիածին ճանապարհի 13-րդ կմ-ին «Ֆորդ Ֆիերրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանապարհի կենտրոնի կանաչապատ գոտու ծառին, ինչի հետեւանքով 7-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 14-ին, ժամը 00.05-ին, Նուբարաշեն թաղամասից դեպի Մասիս քաղաք տանող ճանապարհին` Այգեգործների «Ա» թաղամասի 9-րդ փողոցի թիվ 253 հասցեի մոտ, «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 14-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 10-րդ կմ...


























