ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հուլիսի 14-ին պաշտոնական այցով  կայցելի Եգիպտոս:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», ակնկալվում է, որ նա բանակցություններ կունենա Եգիպտոսի նոր նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ` նրանից հավաստիացումներ ստանալու համար այն մասին, որ նրա կառավարման օրոք Եգիպտոսը կպահպանի Իսրայելի հետ 1979 թ. կնքված խաղաղ համաձայնագիրը:

Հիշեցնենք, որ Մուհամեդ Մուրսին հունիսի 24-ին  պաշտոնապես հայտարարվել էր նախագահական երկրորդ փուլի հաղթող եւ հունիսի 30-ին նախագահական երդում էր տվել Եգիպտոսի ժողովրդին: