Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը բոլորին շնորհավորել է Ֆրանսիայի ազգային տոնի` Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ:
«Շնորհավոր Բաստիլի գրավման օրը: Bonne fete! (շնորհավոր տոնը - խմբ.)»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
Բաստիլի գրավման օրը կամ պարզապես Բաստիլի օրը Ֆրանսիայում նշվում է հուլիսի 14-ին: 1789թ. հենց այդ օրը գրոհով գրավեցին Բաստիլի ամրոցը: Ինչպես ընդունված է համարել, այդ իրադարձությունը սկիզբ դարձավ Ֆրանսիական մեծ հեղափոխության համար:
Ամեն տարի Բաստիլի օրը Ելիսեյան դաշտերում հանդիսավոր ռազմական շքերթ է տեղի ունենում: Այս տարի շքերթին կմասնակցեն 5 հազար զինծառայողներ եւ 450 միավոր մարտական տեխնիկա:




























