«Յունիբանկը» հայտարարում է Arca Classic Magniscard նոր քարտի թողարկման մասին, որը հնարավորություն է տալիս առեւտրի եւ սպասարկման կետերում օգտվել մինչեւ 40 տոկոս զեղչերից եւ, առանց եկամուտների մասին տեղեկանք ներկայացնելու, ստանալ մինչեւ 500 հազար դրամի վարկային միջոցներ: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են «Յունիբանկի» հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Մագնիս» արտոնությունների ծրագիրը, որի շրջանակներում տրամադրվում են զեղչեր ավելի քան 100 կազմակերպություններում, գործարկվել է հատուկ «Յունիբանկի» քարտապանների համար: Յուրաքանչյուր հաճախորդ, ձեւակերպելով դեբետային կամ վարկային քարտ «Յունիբանկում», ինքնաբերաբար դառնում է ծրագրի մասնակից եւ ստանում առօրյա ծախսերը կրճատելու հնարավորություն:
Ծրագրի գործընկեր կազմակերպություններից զեղչեր ստանալու համար բանկի քարտապանը, ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարելիս, ընդամենը պետք է ներկայացնի «Յունիբանկի» ցանկացած քարտ: «Մագնիս» ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված Magnis նշանը:
«Magniscard»-ով վարկային գիծը տրամադրվում է 23-63 տարեկան անձանց` վարկային պատմության հիման վրա: Վարկի ժամկետը կազմում է 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 24 տոկոս: «Magniscard»-ը կարելի է ձեւակերպել բանկի 41 մասնաճյուղերից ցանկացածում` ներկայացնելով անձնագիր եւ սոցիալական քարտ:
««Յունիբանկի» նոր առաջարկը կոչված է պարզեցնելու սպառողական նպատակով դրամական միջոցների ստացման գործընթացը: Այսօր «Յունիբանկի» բոլոր քարտերը ներառում են բանկային եւ զեղչային գործառույթներ», - ասել է «Յունիբանկի» մանրածախ բիզնեսի տնօրեն Սամվել Վարդանյանը:



























